Առողջապահություն 2.2010
Եփած ձուն օգտակար է, հումը` վտանգավոր

Վերջերս կատարված բազմաթիվ հետազոտությունների համաձայն, ձուն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Ձվի դեղնուցում օգտակար լեցիտինի քանակն ավելի շատ է (10%), քան` խոլեստերինի (2%): Եթե ձվի նկատմամբ ալերգիա չունեք, նախաճաշին համարձակորեն ձվածեղ կերեք:
Ապացուցված է, որ հավի ձվի սպիտակուցը մյուս սպիտակուցների համեմատ ամենակատարյալն է: Այն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Ձուն սննդարար է, իսկ կալորայնությունը` փոքր: Հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի:
Եփած ձվի սպիտակուցն անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Այս մթերքի շնորհիվ հնարավոր է, որ մարդու ուժերն արագ վերականգնվեն ու իմունային համակարգն ամրապնդվի:
Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար, որոնք ցանկանում են իրենց մկանային զանգվածն ավելացնել: Ձվի սպիտակուցը մկանների համար շինարարական արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաներին և դեռահասներին` նրանց ակտիվ աճի շրջանում:
Դեղնուցը պարունակում է կենսաբանորեն այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են լյուտեինը, խոլինը, լեցիտինը, բիոտինը, մետիոնինը: Դեղնուցում շատ են ճարպալույծ վիտամինները (A, D, E, B խմբի): Հանքային նյութերից կարևոր են ֆոսֆորը, ցինկը, ծծումբը, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, երկաթը: Մեծ է ձվի մեջ պարունակվող ֆոսֆորի դերը մարդու նյարդային համակարգի և գլխուղեղի կեղևի աշխատանքի համար:
Եթե ձուն այդքան օգտակար է, ապա ինչու՞ են շատերը հրաժարվում այն օգտագործելուց: Ասենք, որ պատճառը դեղնուցում պարունակվող մեծ քանակությամբ խոլեստերինն է: Այս խուճապը սկիզբ է առել ԱՄՆ-ից, իսկ այնտեղ վաղուց արդեն հակախոլեստերինային կամպանիա է սկսվել:
Այսպես, ամերիկացի դիետոլոգներն առաջին հերթին արգելեցին ձու ուտել, այն համարելով վնասակար, փոխարենը գովազդելով մարգարինը` որպես օգտակար մթերք, սակայն դրանից հետո տարիների ընթացքում սիրտանոթային, քաղցկեղային, աուտոիմունային հիվանդություններով տառապողների թիվն ամենևին էլ չնվազեց: Մասնագետները եկան այն եզրակացության, որ ինչ-որ բան ճիշտ չէ, կրկին անդրադարձան ձվին, հետազոտություններ կատարեցին և համոզվեցին, որ այս մթերքն արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճի հետ ոչ մի կապ չունի:
Ներկայումս ԱՄՆ-ում և Եվրոպայում լայնորեն գովազդվում է ձուն, հավաստիացվում, որ մարդ ինֆարկտ չի ունենա,եթե առավոտյան 1-2 ձու ուտի, սակայն մասնագետների կարծիքներն այնքան տարբեր են, որ կասկածներ են առաջանում այդ մթերքի օգտակարության հարցում:
Ձուն բնական մթերք է, իսկ մարգարինը ստացվում է արհեստական` լաբորատոր ճանապարհով, որի պատճառով բուսական յուղի կառուցվածքը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների:
Ձվի մեջ շատ են ֆոսֆոլիպիդները, հիմնականում լիցետինը, սակայն շատ է նաև խոլեստերինը: Դրա և լիցետինի հարաբերակցության (1:6) շնորհիվ խոլեստերինի բացասական ազդեցությունը զգալիորեն չեզոքանում է: Վստահորեն կարելի է ասել, որ ձվի մեջ պարունակվող մեծ քանակությամբ լիցետինը ոչ միայն վտանգավոր չէ անոթների համար, այլև, ընդհակառակն, հենց դա է աթերոսկլերոզի կանխարգելման հիմնական միջոցներից մեկը: Նշենք , որ այն երկրներում, որտեղ շատ հաճախ են ձու օգտագործում (օրինակ` Ճապոնիայում, Ֆրանսիայում), սիրտանոթային հիվանդությունների ամենացածր մակարդակն է գրանցվում:
Ձուն հրաշալի նախաճաշ է, լավ յուրացվող, հագեցնող, օրգանիզմը «շինանյութով» և վիտամիններով, միկրոտարրերով, կենսաբանորեն ակտիվ նյութերով ապահովող, նաև` ցածր կալորայնությամբ: Այն նաև էժան է, մատչելի բոլորին:
Ամենալավ տարբերակը թերխաշ ձուն է, որը հեշտ յուրացվում է ստամոքսաաղիքային տրակտում: Ձվածեղի կամ օմլետի օգտակարության հարցում կարևորը պատրաստման եղանակն է: Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս թավայում պատրաստած ձվածեղ ուտել նրանց, ովքեր խրոնիկական դերմատոզներ (պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիտ) ունեն:
Ձվի առավելություններից մեկն էլ այն է, որ եփելու համար շատ կարճ ժամանակ է պահանջվում, ուստի դրա սննդային արժեքը համարյա չի փոխվում, քայքայվում են միայն մի քանի վիտամինների 10 %-ը: Հում ձուն ավելի վատ է յուրացվում, քան եփածը, ջերմամշակման ժամանակ ալերգենային հատկությունները զգալիորեն թուլանում են: Պետք է նշել, որ հում ձվի մեջ և կեղևի վրա հնարավոր է պարունակվեն սալմոնելաներ:
Ձվի փչանալու հավանականությունը նվազեցնելու համար այն պահեք սառնարանում, հատուկ հատկացված տեղում, սուր ծայրով դեպի վար: Պահպանման ժամկետը մինչև մեկ ամիս է: Երբեք մի կերեք այն ձուն, որի կեղևի վրա ճաքեր կան: Ցանկալի է ձուն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրի տակ, որպեսզի կեղևը մաքրվի վնասակար մանրէներից:

Կարդացեք նաև
Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:
Մ.Մ...

ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...


Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...


«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...


Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...


Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...


Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...


Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն